-
Տե՛ր մեր և Աստված մեր, արա մեզ այնպես, ինչպես Դու ես կամենում, որ լինենք:
Պարագաները չէ, որ նախ փոփոխության կարիք ունեն, այլ` դուք, որպեսզի դրանից հետո միայն պայմանները բնականոն փոփոխության ենթարկվեն:
-
Աստուա՛ծ իմ, որ բանաս զձեռն Քո եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ Քով, Քեզ յանձն առնեմ զանձն իմ, Դո՛ւ հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ յայսմ հետէ մինչեւ յաւիտեան. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
-
Մեր ժողովրդի համբերության ցիստեռնը բառի ամենաուղիղ իմաստով արյունով է լցված:
-
Երկրի ղեկավարը այսօր մի շարք հայտարարություններով հանդես եկավ, որոնք ավելի շատ նման էին ինքնաարդարացման և ինքնախոստովանական ցուցմունքի։ Օրինակ, արդարացում է այն, որ սահմանադրության փոփոխության պահանջը դրված չէ Ալիևի կողմից, այն պնդումը, որ ԼՂ ժողովուրդը նախկին իշխանություններին պետք է եղել իրենց իշխանությունը պահելու համար, այն, որ նա ասում է` իբր ցանկություն չունի հանդիպել Սրբազանի հետ, սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ նա վախեցած է։
-
Այն ո՞վ է ասում, թե Նազար չկա,
Եվ նազարական ավազակ չկա,
Իբր հեքիաթ է Նազարը եղել,
Իբր վաղուց ենք Նազարին թաղել:
-
ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը, մեղմ ասած, մտահոգիչ է:
Միացյալ Նահանգները, իրավապահներին զսպվածության կոչ անելու փոխարեն, խրախուսում է, իսկ ցուցարարներին հորդորում չխախտել խաղաղ հավաքների սկզբունքը...
-
Երեկվա իրադարձություններին հետևելով, փաստենք, որ տրվել էր խաղաղ ցուցարարների, լրագրողների վրա լուսաձայնային և հնարավոր է՝ բեկորային նռնակներ նետելու, այսպիսով՝ արյուն թափելու հրաման...
-
Հայաստանը վերածվել է հակապետության։
Բելառուսի վերաբերյալ արված հայտարարությունը դրա վառ դրսևորումներից է...
-
Երեկ նռնակներ նետող ոստիկանական համազգեստով հանցագործները դա անում էին հնարավորինս շատ հայ մարդկանց՝ խաղաղ ցուցարարների> վիրավորելու համար:
-
Բոլոր չափանիշներով՝ երեկ ոստիկանությունը շատ հանգիստ կարող էր լուսաձայնային նռնակ չկիրառել: Հատուկ միջոցներ կիրառվում են, երբ ոստիկանական ուժերի և ցուցարարների քանակական հարաբերակցությունը խիստ անհավասար է լինում՝ ի օգուտ ցուցարարների, մեկ էլ, երբ ցուցարարները «մոլոտովյան կոկտեյլներ» կամ այլ միջոցներ են օգտագործում...